Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 2.2009

Ամուսնական առաջին գիշերը

Ամուսնական առաջին գիշերը

Այժմ դա զգալի չափով պայմանական հասկացություն է դարձել, քանի որ այդ գիշերը կարող է լինել պաշտոնական ամուսնությունից շատ առաջ կամ ամուսնության գրանցումից որոշ ժամանակ անց։ Բացի այդ, սեռական մերձեցումը միշտ չէ, որ գիշերն է լինում։


Սեռական կյանքում նույնիսկ անփորձ նորապսակներն են ի վիճակի սեռական մերձեցման, սակայն ամուսնական առաջին գիշերը խիստ կարևոր իրադարձություն է նրանց կյանքում։ Այն պայմանները, որոնք ցանկալի է ապահովել առաջին մերձեցման ժամանակ, բավականաչափ պարզ են, անառարկելի, բայց դրանց մասին պետք է նախապես մտածել։ Մահճակալը չպետք է ճռճռա, ցանկալի է, որ սենյակում կիսախավար լինի։ Ամուսինները պետք է հիշեն հիգիենայի մասին։ Հարկ է նշել, որ առաջին սեռական հարաբերության նկատմամբ աղջիկների վերաբերմունքն էապես տարբերվում է տղաների վերաբերմունքից։ Աղջիկների զգալի մասը որոշակի վախ է տածում դրա հանդեպ։ Նրանց դուր են գալիս գրկախառնությունը, համբույրները, գուրգուրանքն ու քնքուշ խոսքերը, բայց սպասվող սեռական հարաբերությունը ընկալվում է վախով։ Երիտասարդների կողմից աղջկա զգացմունքներն ու ապրումները հաշվի չառնելը, երբեմն էլ` համառությունն ու բռնությունը կարող են հասցնել հոգեբանական, իսկ եթե աղջիկը դիմադրում է, նաև ֆիզիկական վնասվածքի` հաճախ լրջորեն վտանգելով նորաստեղծ ընտանիքի կայացումն ու կայունությունը։ Ուստի պետք է լինել համբերատար, նրբանկատ և ինքնավստահ։


Ցանկալի է, որ առաջին սեռական հարաբերությունից հետո հաջորդ հարաբերությունը տեղի ունենա առնվազն մեկ կամ մի քանի օր անց (կուսաթաղանթի պատռվածքների ապաքինումից հետո), նույնիսկ եթե երիտասարդ կինն այնքան էլ չի առարկում ավելի վաղ հարաբերություն ունենալուն։


Ամուսնական առաջին գիշերվա և դաշտանի համընկման դեպքում սեռական հարաբերությունը ցանկալի չէ։


Հաճախ է պատահում, երբ ամուսնական առաջին գիշերը ուժգին և կրքոտ գուրգուրանքներից կամ առաջին սեռաշարժումներից տղամարդն արագ լիցքաթափվում է։ Մտահոգվելու կարիք չկա, քանի որ որոշ ժամանակ անց առնանդամը կարող է նորից լարվել, իսկ գրգռման շեմը` ուշանալ, ինչը կերկարացնի հարաբերության տևողությունը։ Երկչոտ, կասկածամիտ և անվստահ տղամարդու առնանդամը կարող է լարվել կամ հեշտոց մտնելու պահին թուլանալ, ինչի հետևանքով հնարավոր է, որ սեռական հարաբերությունը անհաջող ավարտ ունենա։ Այս պարագայում շատ կարևոր է երիտասարդ կնոջ վերաբերմունքը, վարքը։ Հայտնի է, որ երբ զուգընկերուհին հանդիմանում է, ապա մեծանում են տղամարդու անվստահությունը և սեռական մերձեցման հանդեպ վախը։


Թեպետ առաջին կենակցման ժամանակ կուսաթաղանթի պատռվելը ներկայացվում է որպես դրամատիկ, ցավագին և առատ արյունահոսությամբ ուղեկցվող իրադարձություն, իրականում այդ թաղանթը բավական առաձգական է, և երբեմն ամեն ինչ ավարտվում է առանց պատռվածքների։ Եթե նույնիսկ դրանք տեղի են ունենում, ապա ուղեկցվում են ոչ ուժեղ ցավով կամ լինում են առանց ցավի։ Քանի որ կուսաթաղանթն ունի համեմատաբար աղքատ արյունամատակարարում, ուստի առատ արյունահոսության դեպքեր հազվադեպ են լինում։ Հետևաբար, ամենևին էլ կարիք չկա ամուսնական առաջին գիշերը խոշորացույցը ձեռքն առնել ու «խրտնած» վիճակով արյան կաթիլներ կամ լճեր փնտրել, քանի որ դրանք կարող են ընդհանրապես բացակայել։


Բացառիկ դեպքերում ամուր, զանգվածեղ կուսաթաղանթը կարող է խանգարել առնանդամի ներթափանցմանը։ Սա հաճախ խնդիր է դառնում այն կնոջ համար, որը համեմատաբար ուշ է սկսում սեռական կյանքով ապրել. տարիքի հետ կուսաթաղանթը, մյուս հյուսվածքների նման, իր առաձգականությունը կորցնելու հակում ունի։


Առաջին գիշերը ամուսնական զույգի համար երբեմն ճակատագրական և բախտորոշիչ է լինում։ Դժբախտաբար մինչև այսօր էլ կան ծայրահեղ պահպանողական մարդիկ, ովքեր խիստ հետևում են այս սովորույթին`առաջին գիշերվա «արդյունքին»։ Երբեմն ծնողները (հատկապես սկեսուրը) ավելի են մտահոգված և հետաքրքրված հարսնացուի` կույս լինելու հանգամանքով, քան ամուսնական զույգը։ Այս ճնշող հանգամանքը նրանց համար հաճախ ավելորդ լարվածություն է առաջացնում։ Յուրաքանչյուր աղջկա համար առաջին սեռական հարաբերությունը որոշակի լարվածության և տագնապի տեղիք է տալիս, ինչն էլ տեղեկատվության և սեռական դաստիարակության բացակայության դեպքում կրկնապատկվում է։ Այն հիմնականում պայմանավորված է կուսաթաղանթի կառուցվածքային (անատոմիական) և զուգընկերոջ վարքային առանձնահատկություններով։ Գոյություն ունեն կուսաթաղանթի 20-ից ավելի տեսակներ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ և առաձգականությամբ։ Դա է պատճառը, որ աղջկա սեռական առաջին հարաբերությունը կարող է լինել առանց արյունահոսության և ցավերի։ Սովորաբար լարվածության բացակայության դեպքում կուսաթաղանթի ամբողջականության խախտումը ուղեկցվում է թույլ արտահայտված ցավով և արյունահոսությամբ։ Դա պայմանավորված է ինչպես կուսաթաղանթի տեսակով, այնպես էլ առնանդամի ձգվածության աստիճանով։ Ինչպես արդեն նշվեց, գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ, օրինակ, երբ կուսաթաղանթի անցքը սովորականից մեծ է և առաձգական. նման դեպքում ոչ միայն առաջին սեռական հարաբերությունը, այլև հայելիների միջոցով գինեկոլոգիական հետազոտության ժամանակ դրա ամբողջականությունը չի խախտվում։ Այս տիպի կուսաթաղանթը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ։ Հանդիպում են նաև կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր։ Ակնհայտ է, որ տեղեկատվության բացակայության հետևանքով նման դեպքերը, որպես կանոն, ծնում են կոնֆլիկտային իրավիճակներ, միջանձնային խնդիրներ, իսկ հետագայում` նաև սեռական խանգարումներ։ Այս կնճռոտ հարցը կարող է ամուսինների բաժանության պատճառ դառնալ։ Բացի այդ, թե կնոջ, թե տղամարդու հետագա սեռական կյանքի համար առաջին ամուսնական գիշերը որոշիչ նշանակություն ունի։ Պատճառը պարզ է. սեռական առաջին կենակցման ժամանակ ամուսինները չափազանց զգայուն են լինում ցանկացած կոպիտ գործողության կամ նույնիսկ անզգույշ ակնարկի հանդեպ։ Իսկ առաջին անհաջող փորձը կարող է որոշ ժամանակ կանանց սեռական ցանկության նվազման, նույնիսկ բացակայության, իսկ տղամարդկանց` սեռական թուլության պատճառ դառնալ։


Օգտակար խորհուրդներ ամուսնական առաջին գիշերվա «հերոսների» համար։


Ամուսնական առաջին գիշերվանից առաջ խուսափեք ալկոհոլ օգտագործելուց, որը խեղաթյուրում է ոչ միայն զգացողությունները, այլև ազդում է վարքային դրսևորումների վրա։ Ալկոհոլը բացասական ազդեցություն ունի պտղի զարգացման վրա, իսկ առաջին սեռական հարաբերության ժամանակ բեղմնավորումը բնավ չի բացառվում։


Կույս զուգընկերուհու հետ սեռական ակտը կարելի է սկսել միայն երկար նախերգանքից հետո։ Կուսազրկման ժամանակ գգվանքները յուրօրինակ «նարկոզ» են, և որքան արդյունավետ լինեն դրանք, այնքան «վիրահատությունը» անցավ կանցնի։ Իսկ լավագույն նարկոզը, իհարկե, կլինի օրգազմը։ Ամուսնական առաջին գիշերը կանանց զգալի մասը հեշտոցային օրգազմ չի զգում, փոխարենը ծլիկային օրգազմը զուգընկերուհու մեջ առաջին սեքսուալ փորձից հաճելի տպավորություն կթողնի։ Մի խոսքով` խրախուսելի է, երբ նրան հնարավոր ցավերից շեղելու նպատակով ավելի երկար ժամանակ է տրամադրվում սիրախաղին` ներգրավելով կնոջ առավել զգայուն էրոգեն գոտիները։
Հեշտոցի խոնավացման համար անհրաժեշտ է օգտագործել լյուբրիկանտներ (քսուքներ հեշտոցի խոնավացումը ապահովելու համար), քանի որ երբեմն տագնապի և լարվածության հետևանքով հեշտոցը բավարար կամ ընդհանրապես չի խոնավանում, և առնանդամի ներհրման պահին կարող է տհաճություն կամ ցավ առաջանալ։ Այդ առումով ցանկալի է, որ զուգընկերն էլ առնանդամին քսուք քսի՝ հեշտոցի բնական խոնավացումը լրացնելու համար։


Կուսազրկմանը ձեռնամուխ եղեք միայն այն բանից հետո, երբ զուգընկերուհու հեշտոցը կխոնավանա և կմեծանա։ Ներհրեք առնանդամը արագ, վստահ շարժումով, սակայն ոչ կտրուկ։


Կինը կարող է համոզված լինել, որ առնանդամի ներթափանցումն ավելի հեշտ կլինի, եթե ոտքերը ծնկներում ծալված լինեն, իսկ ազդրերը` լայնորեն կողմ տարված։ Եթե ոտքերը պարզած պահվեն, կուսաթաղանթի պատռվածքը կլինի կտրուկ և ցավոտ։


Ցանկալի է առնանդամը ներդնելու պահին մի թեթև լարել որովայնի մկաններն այնպես, կարծես փորձելով հեշտոցից ինչ-որ բան դուրս մղել։ Սա կբացառի հեշտոցի մկանների միաժամանակյա կծկումը և կթեթևացնի զուգընկերոջ վիճակը։ Եթե զուգընկերը սեքսուալ փորձ չունի, ապա ավելի լավ է զուգընկերուհին մի ձեռքով ուղղի առնանդամը, իսկ մյուսով բացված պահի սեռական ամոթաշուրթերը։


Զուգընկերուհու հետ պետք է առավելագույնս նուրբ լինել, գուրգուրել, հաճելի խոսքեր ասել։ Ցանկալի է լսել թեթև, մեղեդային երաժշտություն։ Այս ամենը կօգնի զուգընկերուհուն թուլանալ` մոռանալով վախի մասին։ Պետք է գործել շատ վստահ և վճռական. տատանումները և հապճեպությունը զուգընկերուհու առաջին գիշերը կվերածեն իսկական փորձության։ Իսկ դա սպառնում է նրան սեքսուալ նևրոզով։


Հետևաբար, ցանկալի է, որ ամուսինը (զուգընկերը) նախապես տեղեկացված ու, գլխավորը` ինքնավստահ լինի։


Այս բարդ թվացող, բայց խիստ պատասխանատու «առաքելությունը» կատարելուց հետո ցանկալի է գուրգուրել, համբուրել զուգընկերուհուն (հարսնացուին), նրան քնքուշ խոսքեր ասել։ Այդ պահին նրան կենսականորեն անհրաժեշտ են զուգընկերոջ ուշադրությունն ու հոգատարությունը։ Իմաստուն քայլ է նշանավոր իրադարձությունից անմիջապես հետո անկողնում տոնական ընթրիք կազմակերպելը։
Թեև ամուսնական առաջին գիշերը պետք է լինի անկրկնելի և առանձնահատուկ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր սեռական հարաբերություն պետք է իր բնույթով լինի առաջինը և տարբերվի նախորդից, ինչն էլ ամուսինների ներդաշնակ սեռական կյանքի գրավականն է։

Հեղինակ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ, բժիշկ-սեքսապաթոլոգ, բ.գ.թ., Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 02.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

24.03.2015

Հարգելի Sona, կոնկրետ բժշկի կամ կլինիկա ցավոք խորհուրդ տալ չենք կարող: Կարող եք մեր կայքի "Ծառայություններ" բաժնից ընտրել կլինիկան, և "Բժիշկներ" բաժնից Ձեր բժշկին:

Մեդ-Պրակտիկ

24.03.2015

Հարգելի Samvel 1998, այո հնարավոր է: Եթե կուսաթաղանթը գտնվում է հեշտոցամուտքից բավականին հետ, ապա հարաբերությունների ընթաքցում հնարավոր է այն չպատռվի: Ինչ վերաբերում է հղիանալուն, կուսաթաղանթի առկայությունը չի խանգարում բեղմնավորմանը:

Lusine

24.03.2015

Barev dzez hargeli bjishk, xndrum em kaseq ardyoq hnaravor e vor axjik@ chkaroxana serakan haraberutyun unena inch inch patcharnerov, ete ayo voronq en patcharner@?

Samvel1998

23.03.2015

Hargeli bjishk ... ardyoq hnaravore arandZ. Kusataxanti patrman. Hxianal??? Zug@nkeruhis kuys e uxaki arnandams mi poqr (@nkel ) e heshtoci mej....... shnorhakaluryun.

Sofa

23.03.2015

bjishk jan isk indz kognek kaseq vor klinika gnam vor chisht ardyunkner indz tan ev vor ginekologi mot xoruhurd ktaq

Մեդ-Պրակտիկ

23.03.2015

Հարգելի Sofa, հարկավոր է հեշտոցի քսուք հանցնել: Հետագա բարդությունները կախված են հարուցչի տեսակից: 

AZATUHI

23.03.2015

BAREV DZEZ BJSHKUHI JAN ETE ES PETRVARI 16 INEM TESEL DASHTAN,HAJORD AMIS MARTI 18-IN,,,APA ERBEN IM HXIANALU HAVANAKAN ORER@

Sofa

22.03.2015

isk inch analizner en harkavor tal ev da vtangavr che hetagayum

Մեդ-Պրակտիկ

19.03.2015

Հարգելի GOGI, բարև Ձեզ: Մատով կուսաթաղանթի վնասում քիչ հավանական է, նամանավամդ եթե արյուն չի եղել: Ամեն ինչ նորմալ է, կարող եք չանհանգստանալ:

Մեդ-Պրակտիկ

19.03.2015

Հարգելի Sofa, բարև Ձեզ: Հնարավոր առկա է հեշտոցի լորձաթաղանթի բորբոքում, որն ուղեկցվում է արտադրությամբ: Սեռական հարաբերության ժամանակ այդ արտադրությունը շփման արդյունքում դուրս է գալիս արտաքին միջավայր և հոտն ավելի զգալի է դառնում: Ցանկալի է դիմել գինեկոլոգի հարուցչին պարզելու և համապատասխան բուժում ստանալու համար:

GOGI

17.03.2015

barev dzez hargeli bjishk, es 12 tarekan ei ev aranc haskanalu heshtocic mats ners tara, sakayn voch mi artaroc ban texi chunecav, hnaravor e vor es kuys chlinem? .... shnorhakalutyun

Մեդ-Պրակտիկ

19.03.2015

Հարգելի Karen, բարև Ձեզ: Մի փոքր դժվար է պատկերացում կազմել խնդրի մասին, քանի որ ներկայացված կլինիկական ախտանիշները աղքատիկ են: Եթե հնարավոր է ավելի մանրամասն ներկայացրեք, կփորձենք օգնել ձեզ կամ, կարող եք դիմել ուրոլոգի խորհրդատվության:

Մեդ-Պրակտիկ

18.03.2015

Հարգելի ANAHIT, բարև Ձեզ: Եթե հարաբերությունից հետո արյուն եք ունեցել, ապա ամենայն հավանականությամբ եղել է կուսաթաղանթի պատռում: Հնարավոր չէ, որ սպիանալուց հետո կուսաթաղանթի ամբողջականությունը ինքնուրույն վերականգնվի: Ինչ վերաբերում է կուսաթաղանթի վիրաբուժական ճանապարհով վերականգնելուն, ապա ցավոք նման ինֆորմացիա չենք կարող տրամադրել, հայցում ենք Ձեր ներողամտությունը:

Մեդ-Պրակտիկ

18.03.2015

Հարգելի Serine, բարև Ձեզ: Որոշ աղջիկների մոտ կուսաթաղանթը գտնվում է հեշտոցամուտքից բավականին հետ, և հարաբերության ժամանակ հնարավոր է այն չպատռվի, այլ միայն ծննդաբերելիս:

ANAHIT

18.03.2015

hargeli bjishk xndrum em patasxaneq im harcin

Մեդ-Պրակտիկ

17.03.2015

Հարգելի gago, Ձեր ուղարկած հղումը ակտիվ չէ:

Մեդ-Պրակտիկ

17.03.2015

Հարգելի Aram, բարև Ձեզ: Հայցում ենք Ձեր ներողամտությունը հարցին ուշ պատասխանելու համար: Նման խնդիր կարող է առաջանալ ինչ-ինչ պատճառներով անդամի կառուցվածքի մեջ մտնող էլաստիկ թելերի վնասման և տեղային ֆիբրոզի պատճառով: Թեքվածության ուղղությունը ցույց է տալիս, թե որ հատվածում է վնասումը:

Մեդ-Պրակտիկ

17.03.2015

Հարգելի LENA..., բարև Ձեզ: Միանշանակ դժվար է որոշել եղել է կուսաթաղանթի վնասում թե ոչ: Հնարավոր է եղել է արտաքին սեռական օրգանների վնասվածք, և արյունը կապված է դրա հետ: Եթե խնդիրը անհանգստացնում է, կարող եք դիմել գինեկոլոգի կուսաթաղանթի ամբողջականությունը ստուգելու համար: 

Karen

17.03.2015

Barev bjish jan mi harc unem kxndrem or anpayman patasxanes bjishk jan dzverics meki vra mi poqr gndik ka et vtangavora ha? u et hnaravora inchvor bardutyun arajacni naxapes shnorakalutyun

aram

17.03.2015

Hargeli bjishk xndrum em patasxaneq im harcin

Sofa

17.03.2015

Barev dzez xndrum em indz kaseq serakan haraberutyuneri jamanak hestocic thach hot e galis da inchic karox e linel ev ardyok vtangavor che ev inch e harkavor dra hamar xndrum em patasxaneq. Shat shnorhakalutyun

Մեդ-Պրակտիկ

16.03.2015

Հարգելի Ani, նշված քսուքները ընդամենը խոնավեցոնում են հեշտոցի լորձաթաղանթը, և բեղմնավորման, հղիության ընթացքի կամ պտղի զարգացման վրա ազդեցություն չունեն:

Մեդ-Պրակտիկ

15.03.2015

Հարգելի Avet, պարտադիր չէ, որ կուսազրկումը ուղեկցվի առատ արյունով: Երբեմն կարող է լինել շատ քիչ քանակի արյուն: Եթե կուսաթաղանթը գտնվում է հեշտոցամուտքից բավականին վերև հնարավոր է կուսազրկում ընդհանրապես էլ չլինի, և այն պատռվի միայն ծննդաբերության ժամանակ:

Մեդ-Պրակտիկ

15.03.2015

Հարգելի HASMIK, բարև Ձեզ: Միանշանակ դժվար է որոշել եղել է կուսաթաղանթի վնասում թե ոչ: Հնարավոր է եղել է ամոթաշրթերի վնասվածք, և արյունը կապված է դրա հետ: Եթե խնդիրը անհանգստացնում է, կարող եք դիմել գինեկոլոգի կուսաթաղանթի ամբողջականությունը ստուգելու համար: 

Մեդ-Պրակտիկ

14.03.2015

Հարգելի Lianella, համբուրվելու ընթացքում տեղի է ունենում սեռական գրգռում, օրգանիզմը նախապատրաստվում է սեռական հարաբերության և կնոջ հեշտոցում սկսում է արտադրվել հեշտոցը խոնավեցնող քսուկ, որը թափանցիկ է, լորձանմա և չունի հոտ: Երբ հարաբերություն տեղի չի ունենում այդ նյութը հեշտոցից հոսում է արտաքին միջավայր:

Serine

14.03.2015

Barev bzhishk jan..1amis e amusnacel em bayc kusazrkum chi exel...inchic karox e linel?

ANAHIT

14.03.2015

Barev dzez hargeli bjisjk, im harc@ hetevyalne' es serakan haraberutyamb zbaxvel em mek angam aryun ekele motavorapes 3or dranic heto...hnaravore erkar jamanak serakan haraberutyamb chzbaxvel ev kusataxant@ spiana ev verakangnvi, ete voch apa vortex ev vonc karoxem verakangnel kusataxant@ kam ete kspiana apa vorqan jamanake harkavor? Shnorhakalutyun.

aram

13.03.2015

bjishk arnandams metacat jamanak teqvat e cax inchu e aydpes

gago

13.03.2015

http://nomaspapulasperladas.com/ ayspisinn e http://nomaspapulasperladas.com/ ayspisin e

Մեդ-Պրակտիկ

12.03.2015

Հարգելի Gago, հայցում ենք Ձեր ներողամտություն ուշացած պատասխանի համար: Եթե ունեցել եք անպաշտպան, պատահական սեռական հարաբերություն, ապա մեծ է սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիայի առկայությունը: Հնարավոր է նաև, որ դա ուղղակի շփաբորբ է: Կարող եք լվացումներ անել միրամիստինի լուծույթով: Ախտանշնանների չվերանալու դեպքում հարկավոր է դիմել բժշկի: 

Կարդացեք նաև

Դեմենցիան առօրեական խնդիր է
Դեմենցիան առօրեական խնդիր է

Դեմենցիան հիշողությունն ու վարքը խաթարող 100-ից ավելի ուղեղային հիվանդություններ, խանգարումներ ու վիճակներ պատկերող հավաքական տերմին է։ Այս համախտանիշը կրող դեպքերի 50-60%-ը բաժին է ընկնում...

Նյարդաբանություն
Ընդհանուր սոմատիկ հիվանդությունների թվում արձանագրվող աֆեկտիվ խանգարումներն առաջնային օղակում

Ժամանակակից դարաշրջանը W. H. Auden-ը անվանել է «տագնապի դար»։ Հասարակության զարգացման ներկա փուլում ընդհանուր բժշկական խնդիրների շարքում հատուկ նշանակություն է ստանում աֆեկտիվ ոլորտի` հատկապես դեպրեսիվ բնույթի և տագնապային...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Օստեոպորոզ. Ախտորոշումը և բուժումը
Օստեոպորոզ. Ախտորոշումը և բուժումը

Օստեոպորոզը մարդու կմախքի ամենատարածված մետաբոլիկ հիվանդություններից մեկն է, որի հաճախականությունն աճում է տարիքին զուգընթաց։ Մարդու կյանքի տևողության երկարացումը, հատկապես զարգացած երկրներում և հատկապես կանանց շրջանում, դրա հետ կապված...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ռեգեներացիայի բժշկակենսաբանական որոշ հարցերի մասին

Բնության մեջ յուրաքանչյուր օրգանիզմ այս կամ այն չափով օժտված է մահացած կամ վնասված մասերը վերականգնելու (ռեգեներացիա) ունակությամբ։ Դա օրգանիզմի պաշտպանական-հարմարվողական հատկություններից մեկն է, որի միջոցով պահպանվում է նրա...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ժողովրդական բժշկություն` անցյալն ապագայում
Ժողովրդական բժշկություն` անցյալն ապագայում

Դարեր շարունակ ժողովրդական բժշկությունն իր արդյունավետությունն ապացուցել է վարակական և ոչ վարակական հիվանդությունների կանխարգելման, խրոնիկական և գաղտնի ընթացող, ինչպես նաև հոգեկան հիվանդությունների դեմ պայքարում...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Պատմության էջերից
Ստենոկարդիա
Ստենոկարդիա

Ստենոկարդիան (կրծքային հեղձուկ) սիրտը սնող անոթների նեղանալու պատճառով առաջացող ցավային նոպաների համախտանիշ է։ Ցավերն առավել բնորոշ են կրծքավանդակի հետին` վերին կամ միջին հատվածում կամ...

Սրտանոթաբանություն
Օնիխոմիկոզներ
Օնիխոմիկոզներ

Օնիխոմիկոզները եղունգների սնկային հիվանդություններ են, որոնք քաղաքակրթության հետևանքներից են. այսօր շատ-շատերի կյանքի անբաժանելի մասն են դարձել ջրավազանները, սպորտդահլիճները, սաունաները, հյուրանոցների լոգարաններն ու հասարակական...

Մաշկաբանություն
Շաքարային դիաբետի հեռավոր բարդությունները. սեռական թուլություն
Շաքարային դիաբետի հեռավոր բարդությունները. սեռական թուլություն

Սեռական թուլությունը, սեռական անկարողությունը կամ իմպոտենցիան սեռական հարաբերություն ունենալու լրիվ կամ մասնակի անկարողությունն է։ Դիաբետով հիվանդ տղամարդկանց շրջանում սեռական թուլությունը հանդիպում է ավելի հաճախ, քան` դիաբետ...

Ներզատաբանություն
Հիգիենի՞կ են, արդյոք, կոշիկները
Հիգիենի՞կ են, արդյոք, կոշիկները

Կոշկեղենի ժամանակակից արտադրության մեջ օգտագործվող նյութերի 70%-ը պոլիմերային նյութեր՝ կաուչուկներ, լատեքսներ, պլաստմասսաներ, ինչպես նաև սինթետիկ խեժեր ու մանրաթելեր, կապակցող նյութեր, լուծիչներ, ներկանյութեր, զանազան...

Առողջ ապրելակերպի հիմունքները Օգտակար խորհուրդներ Առողջ և գեղեցիկ Ես Անձնական խնամք
Անգինա
Անգինա

Ըմպանի ավշային օղակի բորբոքային հիվանդություններն առաջատար տեղ են գրավում քիթ-կոկորդ-ականջի բոլոր հիվանդությունների մեջ և մինչև այսօր արդիական խնդիր են բժիշկների ու գիտնականների համար։ Դա պայմանավորված է տվյալ ախտահարման...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ինչ է աուտիզմը
Ինչ է աուտիզմը

Աուտիզմը հաղորդակցման, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև 3 տարեկան հասակը...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
Հղիությունը և նախապատրաստվելը դրան

Մինչև բեղմնավորումը
Եթե ձեր ամուսինը և դուք որոշել եք երեխա ունենալ‚ ապա պետք է քննադատաբար և գիտակցաբար գնահատեք ձեր ապրելակերպը‚ ինչպես նաև ընդհանուր առողջական վիճակը...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Երեխայի կյանքի ամենավճռական փուլը. Էդիպյան շրջան (3-6 տարեկան)
Երեխայի կյանքի ամենավճռական փուլը. Էդիպյան շրջան (3-6 տարեկան)

Հոգեբանության բոլոր ուղղություններն էլ կարևորում են մարդու կյանքի 3-6 տարեկանի շրջանը։ Սակայն այն առանձնապես մեծ ուշադրության է արժանացել հոգեվերլուծության ներկայացուցիչների կողմից...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Սեղանի թենիսի գնդակը փրկել է երկու տարեկան աղջնակի կյանքը
Սեղանի թենիսի գնդակը փրկել է երկու տարեկան աղջնակի կյանքը

Ավստրալացի վիրաբույժը 2 տարեկան աղջնակի լյարդի փոխպատվաստման բարդ վիրահատություն կատարելիս օգտագործել է սեղանի թենիսի գնդակ։ Վիրահատությունը բարեհաջող է ավարտվել և փրկվել է երեխայի կյանքը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ